Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի դ) ենթակետով Համայնքի ավագանին որոշում է՝
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի 8 փողոցի 83/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 36.27 /երեսունվեց ամբողջ քսանյոթ հարյուրերորդական/ ք.մ. մակերեսով արտաքին չափերով և 32.45/երեսուներկու ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական/ք.մ. մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 12700/տասներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 114/հարյուր տասնչորս/ք.մ. մակերեսով հողամասը,10944/տաս հազար ինը հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել`Յուրիկ Ջահանի Մելքումյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |