Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղ 1 փողոց թիվ 15/1 հասցեում գտնվող 504.55 /հինգ հարյուր չորս ամբողջ հիսունհինգ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 454.13 /չորս հարյուր հիսունչորս ամբողջ տասներեք հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով արտադրամասը՝ 353185 /երեք հարյուր հիսուներեք հազար հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամով և 39.69/երեսունինը ամբողջ վաթսունինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով:Պահակատունը՝ 28.6/քսանութ ամբողջ վեց տասնորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով,27783/քսանյոթ հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 9713.9/ինը հազար յոթ հարյուր տասներեք ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 2484121 /երկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ <<Տավուշ Տեքստիլ>>ՍՊԸ-ին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |