Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով որնշված կառույցը կառուցված հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի,Բերդ քաղաքի Տավուշեցու փողոց, 50 հասցեում գտնվող 532.59 /հինգ հարյուր երեսուներկու ամբողջ հիսունինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 443.38 /չորս հարյուր քառասուներեք ամբողջ երեսունութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով անասնաշենքերը և սիլոսահորը, 1171698/մեկ միլիոն հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր իննսունութ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 1477.9 /մեկ հազար չորս հարյուր յոթանասունյոթ ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 718260 /յոթ հարյուր տասնութ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Համայակ Արամայիսի Ադամյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |