Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 41
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26 ՓԵՏՐՎԱՐԻ 2015ԹՎԱԿԱՆԻ N 6-Ա <<ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետովհաշվի  առնելովոր  նշված  կառույցը  կառուցված  չէ ՀՀ  հողային  օրենսգրքի  60  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա, ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

 Համայնքի ավագանին որոշում է`

1.Բերդ համայնքի ավագանու 26 փետրվարի 2015թ. N 6-Ա <<Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող առևտրի սրահը հողամասով օտարելու մասին>> որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ <<Մաշտոցի 90/68 /իննսուն կոտորակ վաթսունութ/>> բառերը փոխարինել <<Մաշտոցի 90/70 /իննսուն կոտորակ յոթանասուն/>> բառերով, և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1)Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ քաղաքի Մաշտոցի 90/70/իննսուն կոտորակ յոթանասուն/ հասցեում գտնվող 9.6 /ինը ամբողջ վեց տասնորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 6.32 /վեց ամբողջ երեսուներկու հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը, 95040 /իննսունհինգ հազար քառասուն/ ՀՀ դրամով  և նրա պահպանման ու սպասարկման 4.8 / չորս ամբողջ ութ տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 3888 /երեք հազար ութ հարյուր ոթսունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Արմեն Աթոյանին:

2) Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner