Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 14-ի N 389-Ն  և 2016թ. սեպտեմբերի 02-ի  N  898-Ն որոշումների պահանջներով և նպատակ ունենալով կանոնակարգելու Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող արոտավայրերի  օգտագործման կարգը

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել՝ Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի օգտագործման կարգը, մեկ պայմանական կենդանու գլխաքանակն հավասարեցնելով հետևյալ գործակիցներով, 1 միավորը 1000 դրամ.

1) խոշոր եղջերավոր կենդանիներ/կովեր/– 1,0
2) խոշոր եղջերավոր կենդանիներ և այլ սեռահասակային խմբեր – 0,6
3) խոզեր- 0,3
4) ձիեր,ավանակներ, ջորիներ-0,8
5) սեռահասկային այլ խմբեր – 0,1

2.Արածեցման արդյունավետ եղանակը հերթափոխային արածեցումն է, որի կիրառման համար արոտատարածքը պետք է բաժանել արոտավանդակների, որոնց մեծությունը 100 պայմանական անասնագլխաքանակ ընդգրկող նախրի համար կազմում է`10-50 հա:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner