Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեպար 1 փողոց, 1 փակուղի, թիվ 3/2 հասցեում գտնվող 21.0 ք.մ մակերեսով արտաքին և ներքին չափերով ջերմոցը՝ 14700 /տասնչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 211.7 ք.մ մակերեսով հողամասը՝ 48874 /քառասունութ հազար ութ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից 63 ք.մ մակերեսը 6048 /վեց հազար քառասունութ/ ՀՀ դրամով, իսկ 148.7 ք.մ մակերեսը 42826 /քառասուներկու հազար ութ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ կադաստրային արժեքներով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Անդրանիկ Սերյոժայի Հովակիմյանին:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |