Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, քաղաք Բերդ, Խորենացու փողոցի, 28/8 հասցեում գտնվող 16.27/տասնվեց ամբողջ քսանյոթ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 16.09 /տասնվեց ամբողջ ինը հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 17897 /տասնյոթ հազար ութ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 30 /երեսուն/ ք.մ մակերեսով հողամասը՝ 24300 /քսանչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Նորիկ Հրանտի Սարուխանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |