Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Չինարի գյուղի 3-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող 295.73 /երկու հարյուր իննսունհինգ ամբողջ յոթանասուներեք հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 256.11 /երկու հարյուր հիսունվեց ամբողջ տասնմեկ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով պահեստը՝ 207011/երկու հարյուր յոթ հազար տասնմեկ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 548.6 /հինգ հարյուր քառասունութ ամբողջ վեց տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 52666 /հիսուներկու հազար վեց հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Տիգրան Վոլդերի Վանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |