Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 21
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որ Բերդի համայնքապետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման 28 նոյեմբերի 2018թ. կնքված պայմանագրի համաձայն համայնքի պարտավորությունը կազմում է 13,814,400 դրամ:Կապալառուի Մաստարա Ա/Կ-ի նախագահի 14.12.2018թ. գրության համաձայն շինարարական աշխատանքները երկարաձգվել է մինչև 01.03.2019թ., իսկ համայնքի կողմից 31.01.2019թ. փոխանցվել է՝ 5,498,746 դրամ, և շինարարի կողմից կատարողական փաստաթղթերի ներկայացումից հետո 14.02.2019թ. փոխանցվել է՝ 5,174,208 դրամ, իսկ մնացած 3,141,446 դրամը կփոխանցվի աշխատանքների ավարտից հետո, հաշվի առնելով վերոնշյալը

 Համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել, որ Բերդ համայնքի 2019թվականի տեղական բյուջեն կազմում է՝ 996169.9 հազար դրամ:

2.Տալ համաձայնություն, որպեսզի Բերդ համայնքը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայանա ֆինանսավորվող հետևյալ ծրագրերով.

ա) 25000.0 հազար դրամ և ավել՝ բազմաբնակարան շենքների տանիքների վերանորոգում,
բ) 25000.0 հազար դրամ և ավել՝ գիշերային լուսավորության LED համակարգերի տեղադրում,
գ) 10000.0 հազար դրամ և ավել՝ ներհամայնքային տրանսպորտի ձեռքբերում:

3.Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner