Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ 10.06.2008թ. N117-Ն օրենքով , հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1813 վկայագրիրը, տրված 03.09.2020թ. և հաշվի առնելով 27.12.2019թ. չափագրման արդյունքները
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, համայնք Բերդ, գյուղ Այգեձոր գյուղի, 8 փողոց, 1 փակուղի, 1 հասցեում գտնվող բնակելի տունը, 55.94քմ. ընդհանուր մակերեսով, կառուցված 1992 թ. և օրինական հատկացված 11-010-0062-0055 ծածկագրով 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 1.8 ք.մ տնամերձ հողամասը ճանաչել Հասմիկ Աղաջանի Պողոսյանի՝ ծնված 05.03.1950թ. սեփականությունը՝ հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: