Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ 10.06.2008թ. N117-Ն օրենքով և հաշվի առնելով 10.08.2020թ. չափագրման արդյունքները
որոշում եմ՝
1.Տավուշի մարզի, համայնք Բերդ, Մոսեսգեղ գյուղ , 6 փողոց, 17 տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 180.13քմ. ընդհանուր մակերեսով, կառուցված 1985թ. և օրինական հատկացված 11-045-0022-0009 ծածկագրով 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 312.9 ք.մ. տնամերձ հողամասը ճանաչել Վազգեն Իլյազի Հովակիմյանի՝ ծնված 13.01.1949թ. սեփականությունը՝ հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չեն հակասում քաղաքաշինական նորմերի, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Որպես ընդհանուր օգտագործման տարածք համարել 0.00311 հա մակերեսով հողամասը:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: