Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Տավուշ գյուղի, 7-րդ փողոցի, 4 բնակելի տուն հասցեում գտնվող 91.23 /իննսունմեկ ամբողջ քսաներեք հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 75.09 /յոթանասունհինգ ամբողջ իննը հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով շինությունը, 120424 /հարյուր քսան հազար չորս հարյուր քսանչորս/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 60/վաթսուն/ ք.մ մակերեսով հողամասը՝ 8640 /ութ հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Գնել Էդուարդի Նազանյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |