Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Չորաթան գյուղի 1 փողոցի 17 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից 162.2ք.մ ընդհանուր մակերեսով, 500ք.մ. 11-053-0024-0007 և 11-053-0024-0008-002 ծածկագրերով, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից, առանց մրցույթի անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ԱԻ փրկարար ծառայության ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2.Չեղյալ ճանաչել Չորաթան համայնքի ավագանու 2017թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 18-Ա որոշումը: |