Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի գ) ենթակետով և 34-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված կառոյցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 82/21 /ութսուներկու կոտորակ քսանմեկ/ հասցեում գտնվող 26.0 /քսանվեց/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 20.08/քսան ամբողջ ութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով առևտրի սրահը 257400 /երկու հարյուր հիսունյոթ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ և նրա պահպանման ու սպասարկման 26.0 /քսանվեց/ք.մ մակերեսով հողամասը 21060 /քսանմեկ հազար վաթսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել Համլետ Պավլինի Գաբրիելյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: |