Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մաշտոցի փողոց, թիվ 1/8 հասցեում գտնվող 0.01192 հա մակերեսով հողամասը՝ 226000/երկու հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ և Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մաշտոցի փողոց, թիվ 1/10 հասցեում գտնվող 0.0219 հա մակերեսով հողամասը 414000/չորս հարյուր տասնչորս հազար/ ՀՀ դրամ արժեքներով աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`640000 /վեց հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ: |