Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 22-ի N 15-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2018 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 3373.3հազար ՀՀ դրամի չափով, և հաստատել.
ա)եկամուտների մասով 772273.3հազար ՀՀ դրամ, բ)ծախսերի մասով 852043.3 հազար ՀՀ դրամ, գ)դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 79770.0 հազար ՀՀ դրամ:
2.2018 թվականի բյուջեի եկամտային մասում <<Օրենքով և այլ իրավական ակտերով համայնքի բյուջե մուտքագրվող այլ եկամուտ>> տողը ավելացնել 3373.3 հազար ՀՀ դրամով համաձայն <<Ռազմավարական զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության և Բերդի համայնքապետարանի միջև կնքված թվով 4 շնորհի պայմանագրերի:
3.2018 թվականի բյուջեի ծախսային մասում <<Գյուղատնտեսություն>> /04.02.01.51/ ծախսերի կատարման նախահաշվը /հոդված 4239/ ավելացնել՝ 3373.3 հազար ՀՀ դրամով: |