Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Բերդ քաղաքի Հ.Նահապետի փողոցի 6 հասցեում գտնվող վարչական շենքը՝ 2967ք.մ ընդհանուր մակերեսով, և հողամասը՝ 5515.7ք.մ ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել՝ <<Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով: |