Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված՝ 11-030-012-006 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.065 հա մակերեսով, բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |