Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Համայնքի ավագանին որոշում է՝
Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Պառավաքար գյուղի, 22 փողոց, 2 շենք հասցեում գտնվող վարչական շենքը՝ 516.50ք.մ ընդհանուր մակերեսով և հողամասը՝ 5660ք.մ ընդհանուր մակերեսով, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել՝ <<Պառավաքարի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով: |