Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հոկտեմբերի 2021 թ.

ՆԱԻՐԱ ՅՈՒՐԻԿԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի ղեկավարը, քննության առնելով վարչական գործը՝ Բերդ քաղաքի, Մաշտոցի Փ․ 1/6 և 1/7 հասցեներում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում կառուցված ինքնակամ շինության հետևանքները վերացնելու և վարչական իրավախախտման համար նախազգուշացում տալու մասին, պարզեց, որ.

Նարիա Յուրիկի Մանուչարյանը (հասցե՝ք.Բերդ, Ն․Ստեփանյան փողոց, 86, նույնականացման քարտ`010180115, տրված 30/11/2017թ. 056-ից) Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․ 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի, իրականացրել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ /այսուհետ՝ ինքնակամ կառույց/, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Բերդի համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի 11․10.2021թ. արձանագրության հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,ա,, ենթակետի  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայատանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Նաիրա Յուրիկի Մանուչարյանի մասնակցությամբ։ Նաիրա Յուրիկի Մանուչարյանն ընդունել է իր մեղքը իրավախախտման համար և հայտնել է պատրաստակամություն իրավախախտման հետևանքները վերացնելու համար։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

22092021 թվականի Նաիրա Յուրիկի Մանուչարյան դիմումի հիման վրա Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների կողմից Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․, 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող տարածքում ինքնակամ շինության կապակցությամբ 11․10․2021 թվականին կազմված  արձանագրությունը,

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով  գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ  փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը

Բերդ քաղաքի, Ն․ Սեփանյան Փ․, տուն 86 հասցեի բնակիչ Նաիրա Մանուչարյանը Բերդ քաղաքի Մաշտոցի Փ․, 1/6 և 1/7 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու համապատասխան հողօգտագործման իրավունքի իրականացրել է  ինքնակամ շինություն՝ ավտոտնակ։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 11․10․2021 թվականին Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին  մասի բ կետի հիմքով, Բերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  14․10․2021 թվականին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /ծանուցումն առձեռն հանձնելու միջոցով, 12․10․2021թվականին/ քաղաքացի  Նաիրա Յուրիկի Մանուչարյանը։

Նաիրա Յուրիկի Մանուչարյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ հենապատը կառուցվել է 2006 թվականին։ Հենապատի շինարարական աշխատանքները կատարելու ընթացքում հենապատի 6մ քառ․ մակերեսով մասը դուրս է եկել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի տարածքից և անցել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, որ հետանքով  կատարվել է վարչական իրավախախտում։ Նաիրա Յուրիկի Մանուչարյանը պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող  հանգամանքները, որպես մեղմացնող հանգամանք պատասխանողի անկեղծ զղջումը, իրավախախտման վնասակար հետևանքները կանխելը, պատճառված վնասը կամավոր վերացնելը վարչական մարմինը կազմեց արձանագրություն և որոշեց Վախթանգ Յուրիկի Անանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ նախազգուշացման ձևով։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում  ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ մասի համաձայն՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի  համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում՝ մեղավոր անձի զղջումը և իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող  նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը /պաշտոնատար անձը/ կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքները, որոնք չեն նշված օրենսդրության մեջ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեվ՝

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ, 247-րդ, 249-րդհոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 37-րդ,և 50-րդ հոդվածներով

 որոշում եմ՝

1. Նաիրա Յուրիկի Մանուչարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայնքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գոհար Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner