Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի վարչական ղեկավար Գոռ Աբրահամյանի զեկուցագիրը առ այն, որ Նորաշեն գյուղի բնակչուհի Ամալիկ Սուրենի Ճուղուրյանի բնակարանը հրդեհի հետևանքով 04.01.2021թ. ամբողջովին այրվել է, ինչպես նաև Մովսես գյուղի բնակչուհի Աննա Սարգսի Համբարձումյանի դիմումը առ այն, որ 30.12.2020թ. հրդեհի հետևանքով այրվել է իր բնակելի տունը Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նորաշեն գյուղի, 5 Փ., 10 հասցեում հաշվառված Ամալիկ Սուրենի Ճուղուրյանի 04.01.2021թ. հրդեհի հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքին հատկացնել 260,000/երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ օգնություն:
2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Մովսես գյուղի, 4 Փ., 12 հասցեում հաշվառված Աննա Սարգսի Համբարձումյանի 30.12.2020թ. հրդեհի հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքին հատկացնել 150,000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ օգնություն:
3. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Նավուր գյուղի, 2 Փ., 23 հասցեում հաշվառված Արամ Էդիկի Նիգոյանի 22.09.2020թ. հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին հատկացնել 300,000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ օգնություն:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |