Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, քաղաք Բերդի վարչական սահմանում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.66715 հա մակերեսով արոտավայրը աճուրդով օտարելու համար, ծածկագիրը՝11-002-0237-0020:
2.Մեկնարկային գինը սահմանել`400000 ՀՀ դրամ: |