Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018ԹՎԱԿԱՆԻ N 89-Ա <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՀԱՅԿ ԲԱՐԻՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետովհաշվի  առնելովոր  նշված  կառույցը  կառուցված  չէ Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքի  60  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա, ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով, չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու  իրավունք

Համայնքի ավագանին որոշում է՝

1.Բերդ համայնքի ավագանու 21 դեկտեմբերի 2018թ. N 89-Ա <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող օժանդակ շինությունը հողամասով Հայկ Բարիսի Թադևոսյանին օտարելու մասին>> որոշման մեջ կատարել լրացում և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1)Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 14/1 /տասնչորս կոտորակ մեկ/ հասցեում գտնվող 68.12/վաթսունութ ամբողջ տասներկու հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 55.1 /հիսունհինգ ամբողջ մեկ տասնորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով օժանդակ շինությունը, 149864 /հարյուր քառասունինը հազար ութ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամով  և նրա պահպանման ու սպասարկման  37.25 /երեսունյոթ ամբողջ քսանհինգ հարյուրերորդական/ք.մ մակերեսով հողամասը, որից 5.45/հինգ ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական/ ք.մ հանդիսանում է 10.9/տասը ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության հողամասի 1/2/մեկ կոտորակ երկու բաժինը/ 30172/երեսուն հազար հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Հայկ Բարիսի Թադևոսյանին:

2) Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner