Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Վ.Կ.Աղբյուր գյուղի 1 փողոց, 26/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականության բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասերից 600 ք.մ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար, ծածկագիրը`11-061-0051-0046:
2.Մեկնարկային գինը սահմանել`117000 ՀՀ դրամ: |