Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ`
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 16 փողոց, 1 նրբանցք, 5 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-014-0050-0004 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0.07680 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացվող 0.07680 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել` Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Արծվաբերդ, 16 փողոց, 1 նրբանցք, 5/3 հողամաս հասցեն, իսկ մնացած մասի՝ 0.2973 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Արծվաբերդ, 16 փողոց, 1 նրբանցք, 5 բնակելի տուն հասցեն:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: