Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 02.02.2002թ. <<ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակություն փոփոխելու մասին>> N 88 որոշմամբ, որոշում եմ՝
1. Դավիթ Կոլյայի Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Մ. Մաշտոցի փողոց, 25 շենք, 5/1 բնակարան հասցեում գտնվող, 18.72 ք.մ մակերեսով բնակելի նպատակային նշանակության բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության՝ առևտրի սրահի:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: