Ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով,որոշում եմ
1. Բերդ համայնքի, Վերին Ծաղկավան գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-038-0259-0003 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0.05931 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության չորրորդ գնահատման խմբի գյուղատնտեսական արոտավայրը գրանցել Բերդ համայնքի անունով:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: