Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Կարեն Կամոյի Բրուտյանի 662/Դ/24-27/03/2024թ. դիմումը, որոշում եմ`
1.Կարեն Կամոյի Բրուտյանին և Հրածին Ներսեսի Ծատուրյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, գյուղ Պառավաքար, 10-րդ փողոց, 30/1 հողամաս հասցեում (ծածկագիր՝ 11-054-0055-0021), բնակելի տան կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2.Կարեն Կամոյի Բրուտյանը և Հրածին Ներսեսի Ծատուրյանը պարտավոր են Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Կամոյի Բրուտյանին և Հրածին Ներսեսի Ծատուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: