Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Իծաքար գյուղի, Խաչիկասար հանդամաս թիվ 1 հասցեում գտնվող 1010.34 /հազար տաս ամբողջ երեսունչորս հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 872.08 /ութ հարյուր յոթանասուներկու ամբողջ ութ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով շինությունները՝արտադրամասը, պարիսպները և ծածկը, 889100 /ութ հարյուր ութսունինը հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 1500.4 /հազար հինգ հարյուր ամբողջ չորս տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 216058 /երկու հարյուր տասնվեց հազար հիսունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Համլետ Գրիգորի Աթոյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: