Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Տավուշ գյուղ 1 փողոց թիվ 104/1 հասցեում գտնվող 403.6/չորս հարյուր երեք ամբողջ վեց տասնորդական/ք.մ մակերեսով բնակավայրերի հողերի վրա Միշա Սուրենի Հովակիմյանի կողմից իրականացված 45.95/քառասունինը ամբողջ իննսունհինգ հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին և ներքին չափերով ինքնակամ շինությունը ճանաչել օրինական՝ ծածկ և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն:
2.Օրինական ճանաչված ծածկի իրավունքների պետական գրանցումից 15/տասնհինգ/ աշխատանքային օրվա ընթացքում նշված պահեստը` 45.95/քառասունինը ամբողջ իննսունհինգ հարյուրերորդական/ք.մ մակերեսով արտաքին և ներքին չափերով, 181962/մեկ հարյուր ութսունմեկ հազար ինը հարյուր վաթսուներկու/ՀՀ դրամով և հողամասը` 403.6/չորս հարյուր երեք ամբողջ վեց տասնորդական/ք.մ մակերեսով , 147888/մեկ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր ութսունութ/ՀՀ դրամով,որից՝ 91.9/իննսունմեկ ամբողջ ինը տասնորդական/ք.մ հողամասը՝ 13234/ տասներեք հազար երկու հարյուր երեսունչորս/ՀՀ դրամ և 311.7/երեք հարյուր տասնմեկ ամբողջ յոթ տասնորդական/ ք.մ հողամասը՝ 134654/մեկ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին` Միշա Սուրենի Հովակիմյանին:
3.Հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` բնակավայրերի այլ հողերից բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: