Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի գ) ենթակետով և 34-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Ս.Թումանյան փողոցի 2/6 /երկու կոտորակ վեց/ հասցեում գտնվող 30.0/երեսուն/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 27.73/քսանյոթ ամբողջ յոթանասուներեք հարյուրերորդական/ ք.մ մակերեսով ներքին չափերով օժանդակ շինությունը 66000 /վաթսունվեց հազար/ ՀՀ դրամ և նրա պահպանման ու սպասարկման 197.9/հարյուր իննսունյոթ ամբողջ ինը տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը 160299 /հարյուր վաթսուն հազար երկու հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել Արթուր Վարուժանի Մելիքբեկյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: