Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 137/1 հասցեում գտնվող 16.58 /տասնվեց ամբողջ հիսունութ հարյուրերորդական/ ք.մ մակերեսով արտաքին չափերով և 14.68/տասնչորս ամբողջ վաթսունութ հարյուրերորդական/ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը, 18238 /տասնութ հազար երկու հարյուր երեսունութ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման 34.3 /երեսունչորս ամբողջ երեք տասնորդական/ ք.մ մակերեսով հողամասը՝ 27783 /քսանյոթ հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վոլոդյա Իվանի Աբգարյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: