Այսօր: Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.18 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.berdcity.am ԿԱՅՔ

Ուրախ եմ Ձեզ ողջունել Բերդի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային կայք էջում: Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր:


Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյան

23.09.17 Առատ բերքահավաք Բերդ համայնքում
Սեպտեմբերի 22-ին և 23-ին Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի շահառու Բերդ քաղաքում բնակվող ընտանիքներն իրականացրեցին եգիպտացորենի բերքահավաք: Դեռևս տարեսկզբին Բերդի համայնքապետարանի և ԸԱՏԾ-ի համագործակցության արդյունքում Բերդի 22 ընտանիքների համար իրականացվեց գյուղատնտեսական մի նախագիծ, որի նպատակն էր նպաստել շահառուների զբաղվածության և տնտեսական կայունացման խնդրի լուծմանը: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ վառելիքը և պարարտանյութը տրամադրել է ՍՕՍ մանկական գյուղեր Իջևան ծրագրի Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի, իսկ սերմացուն և տեխնիկան Բերդի համայնքապետարանի,  հանձինս Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի կողմից: Ձեռքի աշխատանքները իրականացվել է շահառուների ... Մանրամասն
22.09.17 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) ՄԱԶԾ-ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» (ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ նախատեսում է իրականացնել խորհրդատվական հանդիպումներ Տավուշի մարզի ՀԿ-ների և համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի հետ` կապված «Տավուշի մարզում հողերի և անտառների կայուն կառավարման ոլորտում» նախագծերի ներկայացման և իրականացման հետ: Ծրագրի նպատակների ներկայացմանը կհաջորդի մասնակցային քննարկում հնարավոր նախագծերի գաղափարների շուրջ: Առաջիկա խորհրդատվական հանդիպումները կկայանան Տավուշի մարզում՝ ըստ ստորև բերված ժամանակացույցի.
22.09.17 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ համաքաղաքացիներ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին  խմբերում  ընդգրկված  անձանց կատարակտի վիրահատությունների իրականացման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 36 արձանագրային որոշումը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի սեպտեմբերի  14-ի թիվ «2017-2018 թվականներին կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին կատարակտի վիրահատությունների ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը և ծրագրի իրականացման գործունեության ընթացակարգը հաստատելու մասին» 2708-Ա հրամանով։ ... Մանրամասն
21.09.17 Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
Սիրելի' հայրենակիցներ, Մեծ ոգևորությամբ նշում ենք մեր Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը: Հայաստանի Երրորդ Հանրապետությունն արդեն ավելի քան 10 անգամ երկար կյանք է ունեցել Առաջինի համեմատ և իր պատվավոր տեղն է գրավել աշխարհի մյուս պետությունների կողքին: Հայաստանի Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ մի հակասական պատմափուլում, երբ կործանվում էր հսկայական կայսրությունը` կրկին ազատորեն շնչելու հնարավորություն տալով ազգային դիմագիծը պահպանած ժողովուրդներին: Տարածաշրջանային քաոսի և արցախյան ճակատում նշմարվող պատերազմի պայմաններում մեր ավագ սերունդը ձեռնամուխ եղավ Հայոց անկախ պետականության ստեղծմանը և փայլուն կերպով կատարեց իր առաքելությունը:  Նախորդ 26 տարիների մեր պատմությունը ... Մանրամասն
14.09.17 Համաքաղաքային մարզական փառատոն

Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան
մարզադպրոցում, համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց համաքաղաքային մարզական փառատոն, որին մասնակցում էին մարզիկներ Բերդի բոլոր կրթօջախներից:
Փառատոնը բաղկացած էր 6 մարզաձևից, որտեղ եվ հաղթողները պարգևատրվեցին Հավաստագրերով և մարզաշապիկներով:
Առաջին տեղ գրաված մարզիկներն են՝
Բազկամարտ- ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ (ավագ դպրոց)
Վազք (տղաներ)- ՄՈՒՇԵՂ ԴԱՎԹՅԱՆ (ավագ դպրոց)
(աղջիկներ)- ՇՈՒՇԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ (3-րդ դպրոց)
Կշռաքարի բարձրացում- ՆԱՐԵԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ (ավագ դպրոց)
Կոխ-ըմբշամարտ- ՀԱՅԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ (3-րդ դպրոց)
Շախմատ- ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՍՏՅԱՆ (3-րդ դպրոց)
Ֆուտբոլ- ԲԵՐԴԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Բերդ, Լևոն Բեկի 5

(0267)2-37-79

berd.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner