Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2019 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող ալրաղացի՝ «Խարկովչանկա 800», վաճառք՝ աճուրդով:
Վաճառվում է Տավուշի մարզ, համայնք Բերդ, Պառավաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1996թ արտադրության ալրաղաց / օգտագործած/ «Խարկովչանկա 800»: Գտնվում է բավարար վիճակում, վերջին 10 տարում չի շահագործվել: Վաճառվելու է պայմանով, որ առաջիկա 10 տարում շահագործվի Տավուշի մարզ Բերդ համայնք Պառավաքարի վարչական տարածքում: Մեկնարկային գինը ՝ 3 300 000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 165 000 դրամ, աճուրդի քայլի չափը՝ 165 000 դրամ:
Գույքի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է 2019 թ. նոյեմբերի 19-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան:
Հեռ.0267-2-10-81: