ՀՀ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի՝ ոչ պետական հատվածում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու մասին․
ՀՀ Տավուշի մարզում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու և խթանելու, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելու, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելու ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելու նպատակով նախատեսվում է ստեղծել ՀՀ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ:
Երիտասարդական խորհրդում ընդգրկվելու են մարզի քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
Երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածում ընդգրկվելու համար հայտ ներկայացնելու կանոնադրական չափանիշները հետևյալն են.
1.Տարիքը՝ 16-30 տարեկան:
2.Երտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը:
3.Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ:
4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:
ՀՀ Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի՝ ոչ պետական հատվածում ընդգրկվելու մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ չափանիշները հաստատող փաստաթղթերը և անձնագրի պատճենը կարող եք ներկայացնել Բերդի համայնքապետարան(ք. Բերդ, Լևոն Բեկի 5) մինչև սույն թվականի փետրվարի 15-ը: