ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանում ՝ Լ. Բեկի 5 հասցեում, 2020 թ. փետրվարի 28-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վաճառք աճուրդով:
Վաճառվում է Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Այգեձոր, 10 փողոց, 24 հողամաս հասցեում գտնվող 0,81168 հա մակերեսով, 11-010-0406-0002 ծածկագրով համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գինը՝ 1.630.000 ՀՀ դրամ, նախավճարի չափը՝ 81500 դրամ, աճուրդի քայլի չափը՝ 81500 դրամ:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ /սերվիտուտներ/ չկան: Հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թ. փետրվարի 25-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բերդի համայնքապետարան: Հեռ.` 0267-2-10-81: