ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվել են մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված շմոլ գազով թունավորման դեպքերի վերլուծություններ։
Դրանց արդյունքները վկայում են, որ 2020 թ.-ի համեմատ՝ 2021 թ.-ին շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է 1.3 անգամ:
Մեկ անգամ ևս խնդրում և հորդորում ենք հետևողականորեն պահպանել ներտնային գազի սպառման անվտանգության կանոնները, ինչը թույլ կտա կանխարգելել հետագա հնարավոր դժբախտ դեպքերը:
Մի՛ անջատեք գազի անվտանգության ազդանշանային սարքերը էլեկտրական սնուցման աղբյուրից:
Մի՛ օգտագործեք գազօջախները՝ որպես ջեռուցման միջոցներ:
Բացառե՛ք գազի սարքավորումների ինքնակամ վերանորոգումը, տեղափոխումը կամ փոխարինումը այլ գազի սարքավորումներով:
ՀՀ քաղաքաշինւթյան, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ցուցումներին կարող եք ծանոթանալ՝ տեսանյութը դիտելով: