Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերը; Ընդունելության համար կարելի դիմել օգոստոսի 01-ից: Բերդ համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսեկան հետևյալ չափով՝ 5000 դրամ
-դաշնամուրային բաժին
- ջութակի բաժին
- կիթառ և ակորդեոն
- քանոն, շվի, դուդուկ, դհոլ, շեփոր
- թառ, թավջութակ
- կլարնետ, սաքսոֆոն
Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Երաժշտական դպրոցում սահմանված է ժողովրդական նվագարանների 20 անվճար տեղեր: Բերդ համայնքի երաժշտական դպրոցի հասցեն է Սայաթ-Նավայի 1/1, տնօրեն` Անուշ Այդինյան: