Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 20.03.2024թ. թիվ 336-Ա որոշումը, ինչպես նաև 06.09.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`
1.Հաստատել՝ 06.09.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Այգեձոր 15 փողոց, 14/3 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 11-010-0386-0121 ծածկագրով, 0.06 հա մակերեսով հողամասը՝ 126 000 /հարյուր քսանվեց հազար/ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:
2. Ռաֆայել Վոլոդյայի Կիզողյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 11-010-0386-0121 ծածկագրով, 0.06 հա մակերեսով հողամասը՝ 126 000 /հարյուր քսանվեց հազար/ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գոույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: