Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 67-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին,, թիվ 714-Ն որոշման 5-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 20.03.2024թ. թիվ 301-Ա որոշումը, ինչպես նաև 06.09.2024թ. տեղի ունեցած աճուրդի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ`
1.Հաստատել՝ 06.09.2024թ. կայացած աճուրդի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և թիվ 2/, Տավուշի մարզ, համայնք Բերդ, գյուղ Պառավաքար 69 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավարերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ 11-054-0390-0059 ծածկագրով, 0.20516 հա մակերեսով հողամասը՝ 220500 /երկու հարյուր քսան հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ արժեքով օտարելու համար:
2. Մարզպետ Ջհանի Ալիխանյանին օտարել Տավուշի մարզի, Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից 11-054-0390-0059 ծածկագրով, 0.20516 հա մակերեսով հողամասը, ընհանուր՝ 220500 /երկու հարյուր քսան հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ արժեքով:
3.Գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնել գնորդի հաշվին:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: