Հարություն Կալինի Մանուչարյանը ծնվել է 1965թ. ապրիլի 27-ին նախկին Շամշադինի շրջանի Բերդ ավանում: 1982 թվականին ավարտել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1982-1987թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: 1987-1989թթ. աշխատել է Շամշադինի շրջանային ֆինբաժնի տեսուչ: 1989-1991թթ. ՀԼԿԵՄ շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1992-1995թթ. աշխատել է շրջանային սպառկոոպերացիայի առևտրի բաժնում որպես բաժնի վարիչ: 1995-2012թթ. ղեկավարել է Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանային տեղամասի աշխատանքները: 2012թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Բերդի քաղաքապետ, լիազորությունները ստանձնել է 10.11.2012թ-ին:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Վերընտրվել է 18.09.2016թ. Վերընտրվել է 05.11.2017թ.
| Կոնտակտային տվյալներ Ընդունելություն Համայնքի ղեկավարի Հարություն Մանուչարյանի մոտ ընդունելության գրանցվելու համար անհրաժեշտ է` 1. Զանգահարել /0267/2-37-79, /0267/2-10-81 կամ այցելել Բերդի համայնքապետարան, 2.Դիմել բաժնի աշխատակիցներին և ներկայացնել համապատասխան տեղեկություններ (Անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, պահանջի առարկան), 3.Գրանցվել ընդունելության համայնքապետարանի վեբ-կայքի §էլեկտրոնային դիմումի¦ միջոցով: Ընդունելություններն անց են կացվում յուրաքանչյուր աշխատանքային օր: Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 7089 Լիազորությունների Սկիզբ՝ | 10/11/2012 | Ավարտ՝ | 13/11/2022 |
Կուսակցություն Անկուսակցական |