Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 39-Ն որոշման և հիմք ընդունելով, որ Բերդ համայնքի Ն.Կ.Աղբյուր բնակավայրի վարչական տարածքում գործող մի շարք անհատ ձեռնարկատերեր հայտեր են ներկայացրել համայնքապետարան թույլտվություն ստանալու համար
որոշում եմ՝
1.Բավարարել հայտերը և տալ թույլտվություն 2023 թվականի ընթացքում Բերդ համայնքի Ն.Կ.Աղբյուր բնակավայրի վարչական տարածքում իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի.
1) Ա/Ձ Խորեն Կամենդատյան, վճարել տեղական տուրք 1-ին եռամսյակի համար՝ 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 73 կցվում է):
2) Ա/Ձ Էմմա Սիմոնյան, վճարել տեղական տուրք 1-ին եռամսյակի համար՝ 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 74 կցվում է):
3) Ա/Ձ Օլյա Կամենդատյան, վճարել տեղական տուրք 1-ին եռամսյակի համար՝ 3000 (երեք հազար ) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 75 կցվում է):
4) Ա/Ձ Վալենտինա Կամենդատյան, վճարել տեղական տուրք 1-ին եռամսյակի համար՝ 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 76 կցվում է):
5) Ա/Ձ Հասմիկ Շախպազյան, վճարել տեղական տուրք 1-ին եռամսյակի համար՝ 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 77 կցվում է):
6) Ա/Ձ Նարգիզ Հովհաննիսյան, վճարել տեղական տուրք 1-ին կիսամյակի համար՝ 6000 (վեց հազար ) ՀՀ դրամ,(Թույլտվություն N 78 կցվում է):
7)Ա/Ձ Հայկ Առաքելյան, վճարել տեղական տուրք 2-րդ եռամսյակի համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, (Թույլտվություն N 79 կցվում է):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատերերին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: