Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 39-Ն որոշման և հիմք ընդունելով <<Անատոլի Գրիգորյան Բաբկենի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2023 թվականի հունվարի 23-ի N 383/Դ/23) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Անատոլի Գրիգորյան Բաբկենի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Այգեպար 1 Փ., 1 ՓԿՂ., թիվ 1 հասցեում գտնվող 4 քառակուսի մետր մակերեսով ոչ հիմնական սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 82 կցվում է):
2.<<Անատոլի Գրիգորյան Բաբկենի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Անատոլի Գրիգորյան Բաբկենի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: