Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականիթիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտումայլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք Մ. Մաշտոցի փողոց 24/5 հասցեում գտնվող,15,41ք.մ մակերեսով ներքին չափերով և 18,8ք.մ մակերեսով արտաքին չափերով շինությունը ճանաչել օրինական, բնակելի նշանակության շինություն՝ բնակելի շենքի կցակառույց:
2.Պարտավորեցնել Անդրանիկ Սերգոյի Փայտյանին տեղական բյուջե մուծել 31453/երսունմեկ հազար չորս հարյուր հիսուներեք/ՀՀ դրամ՝ բնակելի նշանակության շինության համար:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։,