Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2023 թվականի N 55-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀԸ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՍԵՐՅՈԺԱ ՍԱՐՈՒԽԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ, 1 փողոց, 15 շենք հասցեում գտնվող 375,7 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 322,69 ք.մ մակերեսով ներքին չափերով հանդիսությունների սրահը, 1541873 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր յոթանասուներեք/ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 0,03757 հա մակերեսով հողամասը՝  34715 /երեսունչորս հազար յոթ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Սերյոժա Սարուխանի Գալստյանին:

2.Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձի կողմից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


Կողմ -18

ԱԴԱՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԵԼԼԻ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՃՈՒՂՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՆԻԳՈՅԱՆ ԱՐԱՄ

ՊԱՊՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner