Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և Սուրեն Թումանյանի 516/Դ/22 05.04.2022 դիմումը որոշում եմ`
1.Սուրեն Թումանյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մաշտոցի փողոց 102/1 հասցեում մառանի կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2.Սուրեն Թումանյանը պարտավոր է Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Թումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: