Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
<<ԲԵՐԴԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ (ՍՊԸ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Բերդ, Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի N21 սենյակը՝12.66ք.մ մակերեսով, N22 սենյակը՝12.05 ք.մ մակերեսով,N 23 սենյակը՝5.34 ք.մ մակերեսով, և N 24 սենյակը՝17.1 ք.մ մակերեսով, 47.15 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի,ամսական 47150/քառասունյոթ հազար հարյուր հիսուն/ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 565800/հինգ հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով, 10 տարի ժամկետով, տրամադրել <<Բերդի հաշվապահական հաշվառման գրասենյակ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)՝ հաշվապահական գործունեություն իրականացնելու համար:

2.Օրենքով սահմանված կարգով կնքել պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագիր: 

3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner