Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 10/01/2020 14:00
Վարող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՕՆԻԿ ԲԱԼՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱՄ ՆԻԳՈՅԱՆ, ԱՂԱՍԻ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Հունվարի 10-ին Բերդի համայնքապետարանում  կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի անասնաբույժների մասնակցությամբ:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգում համայնքի տարածքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցի քննարկումն էր:

Հնչեցին առաջարկներ, ծավալվեց քննարկում՝ անասնաբույժների կողմից մատուցվող ծառայություններին առնչվող այլ հարցերի շուրջ ևս:

Ներկաների կողմից հնչեց առաջարկ՝ մասնագետների վերապատրաստման վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում Բերդի համայնքապետարանը կապահովի անասնաբույժների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:

Բերդ համայնքի տարածքում անասնաբույժների կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարման հարցը մեկ անգամ ևս կքննարկվի ավագանու առաջիկա նիստի ընթացքում: 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner