Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2023 թվականի N 263-Ա

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԷԴԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2023 ԹՎԱԿԱՆԻ1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 39-Ն որոշման և հիմք ընդունելով <<Հովհաննես Գյուրջինյան Էդիկի>> անհատ ձեռնարկատիրոջ  (մուտք՝ 2023 թվականի հունվարի  18-ի N 354/Դ/23) դիմում-հայտը

որոշում եմ՝

1.<<Հովհաննես Գյուրջինյան Էդիկի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, գ.Չինչին 4 փողոցի թիվ 4 հասցեում գտնվող 27,14 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 72 կցվում է):

2.<<Հովհաննես Գյուրջինյան Էդիկի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6000 (վեց հազար) դրամ: 

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Հովհաննես Գյուրջինյան Էդիկի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

20 __ թ. ______________                                                                    
ք.Բերդ