Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2024 թվականի N 1983-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ 0.24818 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում ,չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները չի հակասում քաղաքաշինական նորմերին,չի առաջացնում սերվիտուտ և համայնքի ավագանու 10.10.2024թ. N 412-Ա որոշումը, ինչպես նաև 05.12.2024թ. տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝

1.Հաստատել՝ 05.12.2024թկայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվև 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի չորրրդ գնահատման խմբի 0.24818 հա մակերեսով, 11-014-0436-0044 ծածկագրով արոտավայրը՝ 5250/հինգ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղի, 20 փողոցի, 1 տան բնակիչ՝ Նորիկ Թադևոսի Թադևոսյանին, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նորիկ Թադևոսի Թադևսյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Թադևոսի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

20 __ թ. ______________                                                                    
ք.Բերդ